Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր

Այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր
02.10.2024 | 12:00

Որքան էլ այս տարվա ապրիլյան հարձակումից ավելի հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այդուամենայնիվ, այն նույնպես կրում էր առավելապես ցուցադրական բնույթ։ Հարվածներն ուղղված էին ոչ թե ենթակառուցվածքների կամ կառավարական շենքերի, այլ հիմնականում ռազմաբազաների դեմ, որտեղից իսրայելական անձնակազմն ու տեխնիկան պետք է հասցրած լինեին տարհանվել։ Ըստ երևույթին, Իրանը դեռ հույս ունի, որ իր ռազմական կարողություններին ակնբախորեն ծանոթանալուց հետո Իսրայելը հետ կկանգնի Իրանին ուղղակիորեն հարվածելու մտադրությունից։

Այսպիսի հաշվարկը, սակայն, հազիվ թե իրեն արդարացնի։ Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, անպատճառ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ միջուկային օբյեկտներին և կառավարական շենքերին։ Այսպիսի առիթ սիոնիստները ձեռքից բաց չեն թողնելու։

Հետևաբար, այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա վառոդի տակառի վրա ապրող այս տարածաշրջանում փաշինյանական անմեղսունակ իշխանության հեծանվացավն ու փառատոնացավն անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու բուն գոյությանը։ Խամաճիկները լրջանալու և սթափվելու նշաններ չեն դրսևորում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5254

Մեկնաբանություններ